Դևիդ Բոուին ևս մի ալբոմ էր պատրաստում
Բրիտանացի ռոք աստղ Դևիդ Բոուին մահվանից մեկ շաբաթ առաջ կապվել էր իր պրոդյուսեր Թոնի Վիսկոնտիի հտ և պատմել նրան հունվարի 8-ին թողարկված Blackstar-ից հետո ևս մի ալբոմ ձայնագրելու պլանների մասին, գրում է meduza.io-ն:
Վիսկոնտիի խոսքով՝ Բոուին այդ պահին պատրաստ ունեցել է հինգ երգի դեմո-տարբերակները:
Պրոդյուսերը պատմել է Rolling Stone-ին, որ երաժիշտը 2015 թվականի նոյեմբերին իմացել է իր հիվանդության աստիճանի մասին, բայց հույս է ունեցել, որ կհասցնի ևս մի ձայնասկավառակ ձայնագրել:
Բոուիի՝ քաղցկեղով հիվանդության մասին Վիսկոնտին իմացել է մոտ մեկ տարի առաջ: Երաժիշտն ավարտել է Blackstar-ի վրա իր աշխատանքը 2015 թվականի նոյեմբերին։
Դևիդ Բոուին մահացել է 2016 թվականի հունվարի 10-ին, 69 տարեկանում։










