«Ընկերները» սերիալի դերասանները կհայտնվեն ամերիկյան հեռուստահաղորդման հատուկ թողարկման մեջ

09:26 • 14.01.16

Հայտնի «Ընկերները» սերիալի գլխավոր դերակատարները 2004-ից ի վեր առաջին անգամ կմասնակցեն հատուկ թողարկման, որը կհեռարձակվի փետրվարի 21-ին ամերիկյան NBC հեռուստաալիքով, գրում է РИА Новости-ն:

 

Հեռուստաընկերությունը հաստատել է, որ Քորթնի Քոկսը, Ջենիֆեր էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանը և Դևիդ Շվիմերը կմասնակցեն հատուկ թողարկման նկարահանումներին, որոնք նվիրված են ռեժիսոր Ջեյմս Բերոուզին, ով նախկինում նկարահանել է սերիալի 15 մաս:

 

Հեռուստաընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Գրինբլատը չի բացառել, որ դերասանները չեն կարողանա միաժամանակ հայտնվել կադրում:

 

Հաղորդման նկարահանումները կընթանան հունվարին Լոս Անջելեսում: Այն եթեր կհեռարձակվի փետրվարի 21-ին:

«Ընկերները» սերիալի դերասանները կհայտնվեն ամերիկյան հեռուստահաղորդման հատուկ թողարկման մեջ