Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կցուցադրվեն Հնդկաստանում և Իսլանդիայում

15:40 • 14.01.16

 

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կանցկացվեն Հնդկաստանում և Իսլանդիայում: Այս մասին ՀՀ վաստակավոր արտիստը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում:

 

«Նոր տարին սկսվել է նոր հնարավորություններով և հրավերներով: Ուրախ եմ ձեզ հետ կիսվել նորություններով: Իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ կկազմակերպվեն Հնդկաստանում` Bengaluru միջազգային կինոփառատոնի շրջանակում, հունվարի 28-ից փետրվարի 4-ը և Ռեյկյավիկում` Stockfish միջազգային կինոփառատոնի ընթացքում` փետրվարի 18-28-ը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է ճանաչված ռեժիսորը:
 

Հարություն Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Ախալքալաքում: 1981-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայիֆակուլտետի կինոյի բաժինը (Յուրի Երզնկյանի արվեստանոց): Որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր աշխատել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում, այնուհետև` «ՀայՖիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր: 2004-ից Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է: Բազմաթիվ փառատոնային մրցանակների դափնեկիր է: Նրա «Վավերագրողը» ֆիլմն արժանացել է Հայաստանի պետական մրցանակի, «Սահմանը»` ՀՀ նախագահի մրցանակին, իսկ 2012-ին «Հայակ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: 

 

 

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կցուցադրվեն Հնդկաստանում և Իսլանդիայում