Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում

12:45 • 14.01.16

Այն մասին, որ Դարեն Արոնոֆսկին ցանկանում է աշխատել Ջենիֆեր Լոուրենսի և Խավիեր Բարդեմի հետ, վաղուց է հայտնի դարձել, իսկ այժմ պլաններն իրականություն են դարձել։ Դերասանները կնկարահանվեն նրա նոր ֆիլմում, որի սցենարը ռեժիսորն արդեն գրել է, փոխանցում է buro247.ru-ն։

 

Արոնոֆսկու նոր ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, սակայն անվանումը դեռ չի նշվում:
 

Լոուրենսն ու Բարդեմը կկատարեն զույգի դեր, որոնց հարաբերությունների ամրությունը կստուգեն անկոչ հյուրերը։

 

Ջենիֆեր Լոուրենսը միակ դերասանուհին է, ում ռեժիսորը ցանկացել է տեսնել գլխավոր դերում:
Նախագծի պրոդյուսերը կլինի կրկին Արոնոֆսկին, ավելի ճիշտ՝ նրա Protozoa Pictures ընկերությունը:

 

Ֆիլմն էկրաններին կլինի 2017-ին։


 

Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում