Արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի

16:27 • 14.01.16

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։


Երեկոն կսկսվի Լ. Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Իսկ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը կներկայացնի արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:
 

Երեկոն կավարտվի ազատամարտիկ գրող Լ. Խեչոյանի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ:

 

 

Արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո կանցկացվի