Մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմում պրոֆեսորի դերակատար, բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը

20:08 • 14.01.16

Հարի Փոթերի մասին ֆիլմում պրոֆեսոր Սնեյփի դերակատարմամբ հայտնի, բրիտանացի կինոյի և թատրոնի դերասան Ալան Ռիքմանը մահացել է 69 տարեկան հասակում:


Ինչպես հայտնում է The Guardian-ը` վկայակաչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը, Ռիքմանը մահացել է Լոնդոնում` ընկերներով և հարազատներով շրջապատված : Ինչպես նշվում է վերջինս հիվանդ էր քաղցկեղով:



Ռիքմանը  «Ոսկե գլոբուս», «Էմմի» և Բրիտանական կինոակադեմիայի BAFTA մրցանակների դափնեկիր էր:

 

Մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմում պրոֆեսորի դերակատար, բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը