Քվենթին Տարանտինոն 10-րդ ֆիլմից հետո կանցնի թոշակի
Հոլիվուդի ամենահայտնի ու պահանջված ռեժիսորներից մեկը` Քվենթին Տարանտինոն, հայտնել է, որ 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո ինքը կանցնի թոշակի։
«Ես կանգ կառնեմ 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո: Առայժմ ես նկարահանել եմ 8 ֆիլմ, ուստի` աշխատելու համար ունեմ ևս մի քանի տարի»,- մեջբերում է The Daily Mail-ն արվեստագետի խոսքերը։
Բացի այդ, ռեժիսորը հավելել է, որ իր նկարահանելիք վերջին 2 ֆիլմերից 1-ը կարող է լինել դերասանուհի Ումա Թուրմանի մասնակցությամբ «Սպանել Բիլին» կինոնկարի 3-րդ մասը:
«Ֆիլմի շարունակության սցենարը դեռևս չկա, սակայն ես ու Թուրմանը շատ ենք զրուցում այդ մասին»,- պատմել է Տարանտինոն։










