Ռուսաստանում իշխանությունները վառել են «ռուսական գաղափարախոսությանը խորթ» գրքեր
Ռուսաստանի հյուսիս-արևմտյան Կոմիի շրջանում իշխանությունները վառել են 50 գրքեր, որոնք «խորթ են ռուսական գաղափարախոսությանը»:
France Presse-ը հայտնում է, որ դրանից բացի 500 հատոր էլ հեռացվել է տեղի երկու քոլեջների գրադարաններից: Խոսքը հիմնականում ուսումնական ձեռնարկների մասին է:
Նշվում է, որ գրքերը հրատարակել էր Սորոսի հիմնադրամը, որը դեռ նոյեմբերին «անցանկալի ագենտ» էր հռչակվել այդ երկրում: Շրջանի մշակույթի նախարարն ասել է, որ համապատասխան հրահանգ է ստացվել նախագահականից:
Այսօր, սակայն, Ռուսաստանի մշակույթի նախարարը գրքեր վառելը անընդունելի էր որակել:










