Կրեմլը կարող է կորցնել համաշխարհային մշակութային ժառանգության կոթողի կարգավիճակը. ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի բացառել, որ Մոսկվայի Կրեմլը կարող է կորցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության կոթողի իր կարգավիճակը:
RBC Daily-ն հայտնում է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Մոսկվայի իշխանությունները այնուամենայնիվ որոշեն Բորովիցկու հրապարակում տեղադրել իշխան Վլադիմիրի վիճահարույց արձանը:
Ըստ աղբյուրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ռուսաստանյան իշխանությունները համապատասխան բանակցություններ են շարունակում վարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհուրդ չի տալիս տեղադրել այդ հուշարձանը, եթե դրա բարձրությունը գերազանցի 8 մետրը:










