Սիլվեստր Ստալոնեն առաջադրվել է Օսկարի և նա արժանի է. Forbes

22:16 • 15.01.16

Forbes հանդեսը կարծիք է հայտնել, թե ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն արժանի է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին, որի հավակնորդների թվում է այս տարի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

 

Ստալոնեն իր բազմամյա կարիերայի ընթացքում այս մրցանակի է առաջադրվել «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար, որում մարմնավորում է իր այցեքարտ-կինոհերոսին՝ Ռոքիին:

 

Ըստ հանդեսի՝ Ստալոնեն արժանի է Օսկարի, քանի որ չնայած մարտաֆիլմերում հանդես գալուն, միշտ էլ «պինդ դերասան» է եղել: Ի դեպ, աղբյուրը նշում է, որ Ստալոնեն Ռոքիի կերպարի համար կարող էր Օսկար ստանալ դեռ հեռավոր 1976-ին, եթե կինոգործիչներից Փիթեր Ֆինչը չմահանար Օսկարի քվեարկությունից առաջ:

 

Սիլվեստր Ստալոնեն առաջադրվել է Օսկարի և նա արժանի է. Forbes