TIME հանդեսը հարգանքի տուրք է մատուցել հանգուցյալ Դեյվիդ Բոուիին. լուսանկար
TIME ամերիկյան հանդեսը հարգանքի տուրք է մատուցել բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեյվիդ Բոուիին՝ նրան հետմահու զետեղելով կազմին:
Մահախոսականում հանդեսը ամենամեծ գնահատանք է շռայլել Բոուիի հասցեին՝ նշելով, որ Մադոննայից շատ առաջ նա էր վերահայտնագործումների վարպետը, ինչը արվեստի ամենաբարդ ձևերից մեկն է որակվում:
Հիշեցնենք, որ երաժիշտը մահացել էր հունվարի 10-ին իր 69-ամյակից 2 օր անց:











