Նիկոլայ Բասկովը ցանկանում է դասավանդել Մոսկվայի մանկավարժական համալսարանում (տեսանյութ)

11:02 • 15.01.16

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը որոշել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս դառնալ։ Ինչպես հաղորդվում է ուսումնական հաստատության կայքում` ՌԴ ժողովրդական արտիստը կզբաղվի ուսանողների երաժշտական կրթությամբ, փոխանցում է Лента-ն:

 

Երաժշտի և ռեկտոր Ալեքսեյ Սեմյոնովի զրույցի ընթացքում որոշում է կայացվել, որ Բասկովը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար:

 

Երգիչը դասավանդելու ցանկությունը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է օգնել «երիտասարդ կատարողներին հաղթահարել այն բարդությունները, որոնց բախվել է ինքը»:

Նիկոլայ Բասկովը ցանկանում է դասավանդել Մոսկվայի մանկավարժական համալսարանում (տեսանյութ)