Քաղցկեղից 3-րդ զոհը մեկ շաբաթում հայտնիների շրջանում. մահացել է Սելին Դիոնի ամուսինը (լուսանկարներ)

08:41 • 15.01.16

Կոկորդի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո Լաս Վեգասում կյանքից հեռացել է Ռենե Անջելիլը` կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը և պրոդյուսերը, գրում է Комсомольская правда-ն:

 

Երգչուհու պաշտոնական էջում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը`«Խոր ցավով հայտնում ենք, որ Ռենե Անջելիլը մահացել է այսօր առավոտյան Լաս Վեգասի իր տանը` քաղցկեղի դեմ երկարատև և համառ պայքարից հետո: Ընտանիքն այժմ գտնվում է խոր սգի մեջ և խնդրում է սահմանափակել միջամտությունն իրենց անձնական կյանքին։ Այլ տեղեկություն կտրամադրվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում»:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երգչուհին ընդհատել է իր համերգային գործունեությունը 73-ամյա ամուսնու ծանր հիվանդության պատճառով: Սիրելի ամուսնուն խնամելու համար Դիոնն ամբողջությամբ մեկուսացել էր արտաքին աշխարհից։

 

Սելին Դիոնը և Ռենե Անջելիլն ամուսնացել են ավելի քան 30 տարի առաջ, երբ երգչուհին եղել է 19 տարեկան, իսկ պրոդյուսերը` 45: Նրանք ունեն 3 երեխա. նրանց ավագ որդին 14 տարեկան է, իսկ երկվորյակ տղաները ծնվել են 2010թ. աշնանը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ծանր հիվանդությունը խլել է բրիտանական ռոքի լեգենդ Դևիդ Բոուի կյանքը, իսկ հինգշաբթի կյանքից հեռացել է անգլիացի դերասան Ալան Ռիքմանը: Նա նույնպես մահացել է քաղցկեղից և նույնպես՝ 69 տարեկանում:


Heartbreak: On Thursday, Celine Dion's husband and manager René Angélil died at their Las Vegas home just two days shy of his 74th birthday (pictured in 2011)Rest in peace: The 47-year-old pop diva and her beau - who battled throat cancer since 1998 - had just celebrated their 21st wedding anniversary on December 17 (pictured in 1994)Life-long companions: The five-time Grammy winner was only 12 years old when twice- divorced René declared her a star and became her mentor/manager (pictured in 1982)26-year age difference:  In 1981, he reportedly mortgaged his home to fund Celine's first record La voix du bon Dieu and, by 1993, the French-Canadian couple went public with their romance (pictured in 1985)'René says to me, "I want to die in your arms"': By August, the Overjoyed hitmaker told USA Today that Angélil was preparing for his death

Քաղցկեղից 3-րդ զոհը մեկ շաբաթում հայտնիների շրջանում. մահացել է Սելին Դիոնի ամուսինը (լուսանկարներ)