Դի Կապրիոն խոստովանել է, որ դեռ հուզվում է` իմանալով հերթական անգամ «Օսկար» մրցանակի ներկայացվելու մասին

09:55 • 15.01.16

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտնել է, որ ուրախ է և հուզված այն փաստից, որ արդեն 6-րդ անգամ ներկայացվում է «Օսկար» հեղինակավոր մրցանակի, թեև նախկինում ոչ մի անգամ չի հաջողվել հայտնվել հաղթողների ցանկում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ես հուզված եմ և իսկապես հուզված։ Նման տեսակի ճանաչում ստանալը մեծ ձեռքբերում է, հատկապես երբ դու այդքան լուրջ ես վերաբերվում այն ամենին, ինչով զբաղվում ես»,- ասել է Դի Կապրիոն:

 

Նրա խոսքով` «Ողջ մնացածը» ֆիլմն իր կյանքից խլել է մեկ տարի, իսկ ռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուի կյանքից` 3 կամ 4 տարի: Դերասանը նշել է, որ այդ ֆիլմում իրենք արել են իրենց ուժերի ներածին չափով ամեն բան` ամբողջությամբ կենտրոնանալով ֆիլմի հաջողության վրա:

 

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել են այս տարվա «Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերի ու կինոգործիչների անունները։

Դի Կապրիոն խոստովանել է, որ դեռ հուզվում է` իմանալով հերթական անգամ «Օսկար» մրցանակի ներկայացվելու մասին