Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է վերամիավորվել Spice Girls խմբի հետ
Մոդելավորող և Spice Girls խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը կտրականապես հրաժարվել է վերամիավորվել խմբի անդամների հետ` առաջին ալբոմի թողարկման 20-ամյակի կապակցությամբ։
Նրա մենեջերը նշել է, որ դիզայները նախընտրում է ուշադրություն հատկացնել ընտանիքին և իր մոդելային բիզնեսին, գրում է Лента-ն։
«Վիկտորյան հարգալից է վերաբերվում Spice Girls-ի անցյալին, սակայն այժմ մտածում է այլ բաների մասին»,- բացատրել է մենեջերը:
2015թ. մարտին խմբի մասնակիցներից մեկը` Էմմա Բանթոնը, հնարավոր էր համարել խմբի վերամիավորումը, եթե դրա համար ընտրվի բոլոր 5 երգչուհիների համար հարմար ժամանակ։










