Նոր վիշտ Սելին Դիոնի ընտանիքում. քաղցկեղի պատճառով մահամերձ է երգչուհու եղբայրը

11:13 • 16.01.16

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը բախվել է նոր դժբախտության՝ ամուսնու` Ռենե Անջելիլի մահից հետո: Երգչուհու ավագ եղբայրը` Դանիելը, նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ, և հաղորդվում է, որ նա մահամերձ է, փոխանցում է The Daily Mail-ը:

 

«Սա շատ ցավալի է: Մնացել են օրեր կամ ժամեր: Դա նման է Ռենեի հիվանդությանը, նա ունի կոկորդի, լեզվի և գլխուղեղի քաղցկեղ: Մեր ընտանիքը լավ տեղեկացված է»,- պատմել է Սելին Դիոնի քույրը:

 

59-ամյա Դանիելն այժմ գտնվում է Մոնրեալի հիվանդանոցներից մեկում, նրա հետ է ընտանիքը, այդ թվում` 88-ամյա մայրը: Ընտանիքի անդամները համախմբվել են Դանիելի մոտ, երբ նրանց տեղեկացրել են մոտալուտ մահվան մասին:

 

«Մենք օր ու գիշեր նրա հետ ենք: Նա 59 տարեկան է, այնքան երիտասարդ մահանալու համար...»,- նշել է քույրը:

 

 47-ամյա Սելին Դիոնն ամենափոքրն է 14 երեխաներից:

 

Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ամուսինը և պրոդյուսերը` Ռենե Անջելիլը, մահացել է երեկ, նույնպես քաղցկեղից:

Tragic: Celine Dion's older brother Daniel is battling cancer and his family believe he only has 'hours to live'. She is seen left in November; he is pictured right in 2006

Tragic: Celine Dion's older brother Daniel is battling cancer and his family believe he only has 'hours to live'. She is seen left in November; he is pictured right in 2006

Heartbroken: Celine's husband Rene Angelil died on Thursday after a long battle with cancer. They are pictured here in June 2013

Longtime love: The couple married in 1994 and have three children together. They celebrated their 21st wedding anniversary just last month

 

 

Նոր վիշտ Սելին Դիոնի ընտանիքում. քաղցկեղի պատճառով մահամերձ է երգչուհու եղբայրը