Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր իսկ արձանի դիմաց

11:01 • 16.01.16

Հոլիվուդի աստղ և քաղաքական գործիչ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը ներկայացում է պատրաստել փողոցում։ Նա անօթևան է ձևացել և պառկել իր սեփական արձանի դիմաց` իր հետ տանելով քնապարկ: Լուսանկարը նա տեղադրել է Instagram-ում, գրում է Комсомольская правда-ն:

 

«Որքան են փոխվել ժամանակները»,- գրել է դերասանը:

 

Շվարցենեգերի 2.5 մ բարձրությամբ և 260 կգ-ոց արձանը տեղադրել են 2014-ին Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում:

 

Դեռևս հայտնի չէ` ինչու է դերասանը որոշել անօթևանի կերպարով պառկել իր իսկ արձանի մոտ: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նա կերպարանափոխված գաղտնի ներկայանում է հանրությանը:

 

 

Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր իսկ արձանի դիմաց