Դա Վինչիի ձեռագրից ջնջված էսքիզը կարող է լինել Միքելանջելոյի Դավթինը (լուսանկարներ)
Daily Mail-ը հայտնում է, որ Լեոնարդո դա Վինչիի ձեռագիր մատյանում ջնջված էսքիզը իրականում «Միքելանջելոյի Դավթի ուրվականն» է:
Ըստ աղբյուրի՝ Դա Վինչիի մատյանում ջնջված էսքիզը կարող էր պատկերել իր հակառակորդ Միքելանջելոյի ամենահայտնի արձանի՝ Դավթի էսքիզը:
Ջնջված էսքիզն ուսումնասիրել և վերականգնել է Բրիտանական գրադարանը՝ բազմասպեկտր պատկերավորման տեխնոլոգիայի միջոցով: Դրանում երևում է Դավթի արձանի կեցվածքով կանգնած տղամարդու էսքիզ, որը թվագրվում է 1508-ով:
Աղբյուրը գրում է, որ այս կերպ Դա Վինչիի անվան հետ է կապվում Մոնա Լիզայից բացի ևս մեկ առեղծված:



















