Ամերիկուհին իր տունը կիսում է 1.100 կատուների հետ (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող Լինեա Լատանցիոն բացառիկ սեր է տածում կատուների հանդեպ, ինչի վառ ապացույցն է կնոջ կենսակերպը:
Ինչպես նշում է The Telegraph-ը, 67-ամյա կինն իր սեփական տունը կիսում է 1.100 կատուների հետ, որոնք ազատ ելումուտ են անում հարմարավետ տնով մեկ: Մասնագիտությամբ անասնաբույժ Լատանցիոն հիմնականում վերցնում է փողոցային, լքված կատուների:
«Անցած 24 տարվա ընթացքում ես ապրել եմ 28.000 կատվի հետ, ինչը երևի իսկական ռեկորդ է: Կատուներիս պահելու համար ես վաճառել եմ մեքենաս, զարդերս, նույնիսկ՝ ամուսնական մատանիս»,-պատմել է ամերիկուհին։

















