Մխիթարյանն ամենաբարձր միջին գնահատականն ունի Բունդեսլիգայում

15:05 • 24.01.16

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամենաբարձր միջին գնահատականն ունի Գերմանիայի առաջնությունում։


27-ամյա ֆուտբոլիստը 17 խաղի արդյունքներով Whoscored.com-ի վարկածով ստացել է 8.05 գնահատականը։


Նրան հաջորդում են Մյունխենի «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ՝ Դուգլաս Կոստան՝ 7.91, Ռոբերտ Լեւանդովսկին՝ 7.81, Թոմաս Մյուլերը՝ 7.66։ Լավագույն հնգյակը եզրափակում է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» բրազիլացի հարձակվող Ռաֆայելը՝ 7.65։