Շիրակը 20 ֆուտբոլիստներով մեկնեց ԱՄՆ

14:17 • 24.01.16

Այսօր «Շիրակը» Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնեց ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում, հայտնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:
 

«Շիրակը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսիի» հետ։
 

Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝
 

Դարպասապահներ - Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան
 

Պաշտպաններ - Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան
 

Կիսապաշտպաններ - Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան
 

Հարձակվողներ - Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան
 

Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջանի է անցնում «Շիրակի» կազմում։