Շվեյցարացի հնագետը 13-րդ դարի մետաղադրամների պահոց է հայտնաբերել

23:42 • 01.02.16

Շվեյցարական Ցյուրիխ քաղաքի բնակիչը Հուրենսդորֆի անտառում 238 մետաղադրամներով պահուստ է հայտնաբերել, որոնք թվագրվում են 1295-1320 թթ..։

Ինչպես նշում է Euromag-ը` շվեյցարացի հնագետը  պատահաբար չի մեկնել այդ վայրը: Քաղաքի ռելիեֆը թվային քարտեզով ուսումնասիրելիս` նա անսովոր բլուր էր նկատել:

Հայտնաբերված պահոցում կան շվեյցարական տարբեր քաղաքի մետաղադրամներ, ինչը նշանակում է, որ դրանք բոլորը ժամանակին շրջանառության մեջ են եղել տվյալ շրջանում:

  

Շվեյցարացի հնագետը 13-րդ դարի մետաղադրամների պահոց է հայտնաբերել