Թողարկվել է «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմի նոր թիզերը (տեսանյութ)

13:21 • 02.02.16

Թողարկվել է «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմի նոր թիզերը, որը նկարահանվել է Լյուիս Քերոլի հեքիաթի մոտիվներով, գրում է Газета-ն` հղում անելով Disney-ին:

 

2010-ի «Ալիսան Հրաշքների աշխարհում» ֆիլմի շարունակությունում Ջոնի Դեփը կվերադառնա Խենթ Գլխակակարի դերին, իսկ Միա Վասիկովսկան կրկին կկատարի Ալիսայի դերը:

 

Ֆիլմում կրկին կհայտնվեն նաև Հելենա Բոնեմ Քարթերը և Էն Հեթուեյը: Թիմ Բյորթոնը ռեժիսորական աթոռը զիջել է Ջեյմս Բոբինին և հանդես է գալիս պրոդյուսերի դերում:

 

Նոր ֆիլմը 2016թ. հունվարին կյանքից հեռացած բրիտանացի դերասան Ալան Ռիքմանի վերջին աշխատանքներից է: Այս ֆիլմում նա հնչյունավորել է Կապույտ թրթուրին։


«Դու չափազանց երկար ես բացակայել, Ալիսա: Կան բաներ, որոնք չի կարելի անտեսել: Շտապի՛ր»,- ասում է Ռիքմանի կերպարը:

 

Բացի այդ, հոլովակում կարելի է տեսնել Սաշա Բարոն Քոենին Ժամանակի դերում:
 

Տեսանյութն՝ այստեղ:

Թողարկվել է «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմի նոր թիզերը (տեսանյութ)