Ջորջ Քլունին իր գեղեցկուհի կնոջ հետ ներկա է գտնվել «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին մասնակցել է «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմի համաշխարհայինն պրեմիերային, որը կայացել է Կալիֆոռնիայում:
Ինչպես հայտնում է Tatler-ը, Քլունին Քոեն եղբայրների նկարահանած ֆիլմում խաղացել է գլխավոր դերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 51-ամյա դերասանին կինոպրեմիերայի ընթացքում ուղեկցել է ու բառի բուն իմաստով իր հայտնությամբ կարմիր գորգը զարդարել միջազգային կարգի իրավաբան Ամալ Ալամուդինը, ում հետ Քլունին ամուսնացել է 2014թ.:
Ծագումով լիբանանցի գեղեցկուհուն հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում դառնալ ԶԼՄ-ների «սիրելին»` դրանց կողմից ներկայացվելով որպես անթերի ճաշակի, կանացի գեղեցկության ու փայլուն մտքի համադրության հիանալի օրինակ։

















