Դի Կապրիոն երիտասարդության համար պոստապոկալիպտիկ ֆիլմի պրոդյուսերությամբ կզբաղվի

13:56 • 02.02.16

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդես կգա երիտասարդության համար պոստապոկալիպտիկ ֆիլմի պրոդյուսերի դերում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Խոսքն «Ավազե կայսրություն» գրքի էկրանավորման մասին է: Դրա հեղինակն է Կայլա Օլսոնը։

 

Ֆիլմի պրոդյուսերությամբ կզբաղվի նաև Appian Way ընկերությունում Դի Կապրիոյի գործընկեր Ջենիֆեր Դևիսոնը։

 

Նշվում է, որ գիրքն անդրադառնում է բնապահպանական հարցերի, ինչն էլ առաջացրել է Դի Կապրիոյի հետաքրքրությունը:

 

Սյուժեի համաձայն՝ 2049 թվականին Երկրի կյանքում շրջադարձային պահ է սկսվում կլիմայի փոփոխության պատճառով, և իշխանության է գալիս ծայրահեղական խմբավորում: Գլխավոր հերոսուհին փախչում է աշխատանքային ճամբարից, նա պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել իր կորած հոր հետ և ինչպես տապալել նոր իշխանությունը։

 

 

Դի Կապրիոն երիտասարդության համար պոստապոկալիպտիկ ֆիլմի պրոդյուսերությամբ կզբաղվի