«Խենթ Մաքսը» ֆիլմի ռեժիսորը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Խենթ Մաքսի մասին ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Միլերը 2016 թվականին կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին։ Այդ մասին հայտնել են կազմակերպիչները, գրում է interfax.ru-ն։
Միլերը կլինի առաջին ավստրալացին, ով կգլխավորի հեղինակավոր կինոփառատոնի ժյուրին:
70-ամյա ռեժիսորը հայտնի է դարձել Խենթ Մաքսի մասին առաջին երկու ֆիլմերի շնորհիվ։ Այդ շարքը նաև ճանաչում է բերել և դեպի Հոլիվուդ ուղի հարթել ավստրալացի դերասան Մել Գիբսոնի համար:
Դրանից հետո Միլերն աշխատել է այլ ժանրերում՝ նկարահանելով «Իսթվուդյան վհուկները» ֆիլմը։
Անցած տարվա գարնանն էկրաններին է բարձրացել նրա վերջին ֆիլմը՝ «Խենթ Մաքսը. ցասման ուղին», որն այնքան հաջող է ստացվել, որ ստուդիան համաձայնել է նկարահանել դրա շարունակությունը։
Փառատոնը կանցկացվի մայիսի 11-22-ը: Ժյուրիի կազմը կհայտարարվի ավելի ուշ:










