Sky հեռուստաալիքը փետրվարի 2-ին 13 անգամ կցուցադրի Արջամկան օրը ֆիլմը
Բրիտանական Sky հեռուստաալիքը Արջամկան օրը (ժողովրդական տոն ԱՄՆ-ում և Կանադայում), որը նշվում է փետրվարի 2-ին, մտադիր է 13 անգամ ցուցադրել համանուն ֆիլմը` Բիլ Մյուրեյի գլխավոր դերակատարմամբ:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` The Independent պարբերականը, հաղորդելով հեռուստամարաթոնի մասին, 13 անգամ կրկնել է միևնույն տեքստը լրահոսում:
Ցուցադրությունը Sky հեռուստաալիքով սկսվելու է տեղի ժամանակով 06:40-ին:
«Արջամկան օրը» կատակերգությունը էկրան է բարձրացել 1993-ին: Ֆիմում Բիլ Մյուրեյը մարմնավորում է Փենսիլվանիա ժամանած լրագրողին, ով պետք է ռեպորտաժ պատրաստի Ֆիլ անունով արջամկան մասին, որը, ըստ ավանդույթի, գուշակում է, թե երբ է անցնելու ձմռան ցուրտ եղանակը:














