2.300.000 դոլար. Ջեյ Զիի ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ռիտա Օրայի դեմ
Ամերիկյան Roc Nation ընկերությունը, որը համագործակցում է արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերի հետ, 2.3 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել երգչուհի Ռիտա Օրայի դեմ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ռեփեր Ջեյ Զիին պատկանող լեյբլը մեղադրում է երգչուհուն ավելի վաղ կնքված 5-ամյա պայմանագրի կանոնները խախտելու համար: Տվյալ հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Գերագույն դատարան հունվարի 29-ին:
Roc Nation-ն Օրայից պահանջում է 2.3 մլն դոլարի փոխհատուցում այն ալբոմի համար, որը, ըստ պայմանագրի, երգչուհին պարտավորվել էր թողարկել, սակայն այդպես էլ չի թողարկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս Օրան էր դատական հայց ներկայացրել Roc Nation-ի դեմ` պահանջելով չեղարկել իր և լեյբլի միջև կնքված պայմանագիրը:










