Թրամփն իր քարոզարշավի ժամանակ օգտագործում է Ադելի երաժշտությունը` առանց նրա թույլտվության
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, օգտագործում է բրիտանացի երգչուհի Ադելի երաժշտությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ` առանց նրա թույլտվության։ Այդ մասին հայտնել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Բենի Տարանտինին։
«Ադելը թույլտվություն չի տվել օգտագործել իր երաժշտությունը որևէ քաղաքական արշավների համար»,- ասել է Տարանտինին:
Ըստ CNN հեռուստաընկերության` Թրամփն օգտագործել է Ադելի Rolling in the Deep ստեղծագործությունը։
Ադելն առաջին երաժիշտը չէ, ով հասկացրել է, որ չի ցանկանում կապ ունենալ Թրամփի նախագահական քարոզարշավի հետ։ Նախորդ տարվա հոկտեմբերին Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը դիմել է Թրամփին` պահանջելով դադարեցնել Dream On երգի օգտագործումն իր նախընտրական արշավի ժամանակ։










