Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ» ֆիլմի 3 նոր մասերի պրեմիերաների ամսաթվերը

12:50 • 03.02.16

Դերասան Վին Դիզելն Instagram-ի իր էջում նշել է երեք նոր «Ֆորսաժ»-ների պրեմիերաների ամսաթվերը, գրում է afisha.ru-ն:

 

«Fast 8»-ի միջազգային պրեմիերան նախատեսված է 2017 թվականի ապրիլի 14-ին, «Ֆորսաժ-9»-ի պրեմիերան՝ 2019 թվականի ապրիլի 19-ին, իսկ ֆիլմաշարի եզրափակիչ հատվածի՝ «Ֆորսաժ-10»-ի պրեմիերան՝ 2021 թվականի ապրիլի 2-ին։

 

Եզրափակիչ եռապատում թողարկելու Universal-ի պլանների մասին հայտնի էր դարձել 2015 թվականի սեպտեմբերին:

 

Այսօրվա դրությամբ թողարկվել է «Ֆորսաժի» յոթ մաս, որոնցից վերջինը կինոընկերությանը բերել է 1,5 միլիարդ դոլար։

 

Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ» ֆիլմի 3 նոր մասերի պրեմիերաների ամսաթվերը