Խորտակված աշխարհ. ինչպիսին է Եվրոպայի առաջին ստորջրյա թանգարանը (լուսանկարներ)
Կարիբյան արշիպելագի մաս կազմող Լանսարոտե կղզու ափերի մոտ ստեղծվել է Եվրոպայի առաջին ստորջրյա թանգարանը, որի հեղինակը բրիտանացի քանդակագործ Ջեյսոն դե Կայրես Թեյլորն է։
Ինչպես նշում է The Guardian-ը, թանգարանը գտնվում է 15 մ խորության վրա։ Այնտեղ ներկայացված են մարդկային քանդակներ, որոնցով միակ հիացողները ձկների մեծ ու փոքր վտառներն են:
Թանգարանը կրում է Museo Atlantico անվանումը։ Հայտնի է, որ դրանում հիմնականում ներկայացված են ծովերում հաճախակի խորտակվող ներգաղթյալների անշնչացած կերպարները։





















