Լոնդոնում կայացել է «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

12:12 • 03.02.16

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացել է «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» ֆիլմի սպասված պրեմիերան, որին մասնակցել են կինոնկարի 2 գլխավոր դերակատարուհիներ Սուկի Ուոթերհաուսն ու Լիլի Ջեյմսը:

 

Ինչպես նշում է Tatler-ը, բարեկազմ բրիտանուհիներն իրենց խաղընկերների հետ կարմիր գորգին են հայտնվել անչափ նրբաճաշակ երեկոյան զգեստներով: Ուոթերհաուսը ներկայացրել է գոտկատեղի նախանձելի բարակությունն ու «անվերջանալի» ոտքերն ի ցույց դնող Reem Acra թափանցիկ, ծաղկավոր զգեստով, իսկ Ջեյմսը նախապատվությունը տվել է Erdem զոլավոր զգեստին` մերկացնելով նուրբ ուսերը:

 

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք լոնդոնյան կինոպրեմիերայի դիտարժան պահերը.


Սուկի Ուոթերհաուս

Հերմիոնա Քորֆիլդ, Էլի Բամբեր, Սուկի Ուոթերհաուս, Միլի Բրեյդի, Բելա Հիթքոթ, Լիլի Ջեյմս


 

Լոնդոնում կայացել է «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)