Իտալացի դերասանը կախվել է բեմադրության ժամանակ
Իտալացի դերասան Ռաֆայել Շումախերը բեմադրության ընթացքում ինքնասպանության անհաջող փորձ է կատարել, ինչից հետո հոսպիտալացվել է:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Պիզա քաղաքի Lux թատրոնում` «Տեսիլքներ» բեմադրության ժամանակ։ Ըստ սցենարի՝ հերոսը պետք է կրակի ինքն իրեն ու ինքնասպան լինի, սակայն Շումախերի առաջարկով կրակելու տեսարանը փոխարինվել է կախվելու տեսարանով:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանի կյանքը հաջողվել է փրկել հանդիսատեսից մեկի ուշադիր գտնվելու շնորհիվ։ Վերջինս, լինելով բժիշկ, նկատել է, որ կախված դերասանն իրականում մահացողի տեսք ունի:
Հայտնի է, որ Շումախերն այժմ գտնվում է կոմայի մեջ: Դերասանի մոր խոսքով՝ իր որդին ինքնասպան լինելու համար որևէ էական պատճառ չուներ:










