Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնին

10:14 • 03.02.16

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազ¬գային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապե¬տությունը, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլ ծառայությունը:

 

Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակու¬թային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազար¬յանը:

 

Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:
Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխա¬տանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնա¬վորապես՝ դուդուկ:

 


 

Հայաստանը մասնակցում է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնին