Կարծում եմ, որ ամենաիրական կրոնը բարի սիրտն է. Դալայ Լամայի մտքերը կյանքի արժեքների մասին
Դալայ Լամայի իմաստուն և լուսավոր մտքերը պարզ և հասկանալի են բոլորի համար` անկախ ազգային, մշակութային և կրոնական պատկանելիությունից: Նրա մտքերը հազարավոր մարդկանց օգնում են հասկանալ կյանքում իրենց նպատակներն ու հավատալ իրենց ուժերին: Այս մասին գրում է AdMe.ru -ն` ներկայացնելով Տիբեթի հոգևոր առաջնորդի լավագույն մտքերն իրական արժեքների մասին:
1. Կյանքի նպատակը երջանիկ լինելն է: Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապագայում, բայց մեր սիրտն ապրում է հույսով: Դա այն է, ինչ թույլ է տալիս մեզ առաջ շարժվել:
2. Հակամարտություններն առաջ են գալիս, երբ կենտրոնանում ենք մեր միջև եղած տարբերությունների` ազգության, դավանանքի, կրթության և հարստության մակարդակի վրա:
Առավել կարևոր է հիշել, որ մենք մարդիկ ենք և այդ տեսանկյունից բոլորս միանման ենք:
3. Ընկերությունը կախված չէ փառքից և փողից կամ ֆիզիկական ուժից: Այն հիմնվում է վստահության և սիրո վրա:
4. Փոփոխությունը մեզանում և աշխարհում արագ չի լինում: Բայց, եթե մենք ջանք չգործադրենք, ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենա:
5. Տեխնիկական առաջընթացը կյանքն առավել հարմարավետ է դարձրել, սակայն հոգևոր հանգստություն չի տվել:
6. Եթե ուզում եք երջանիկ կյանքով ապրել, բաց և կենտրոնացած եղեք: Դա է հիմքն իրական ընկերության, այդպես ձեզ ավելի շատ կվստահեն:
7. Բռնության միջոցով վեճերն ու հակամարտությունները լուծելու եղանակը վաղուց արդեն հնացել է:
8. Միամտություն է մտածել, որ մարդկության բարեկեցությունը կախված է միայն աղոթքներից: Իրական գործողություններ են անհրաժեշտ:
9. Ուզում եմ, որ մեծերը երեխաների պես լինեն` բաց և ընդունեն մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան:
10. Կարծում եմ, որ ամենաիրական կրոնը բարի սիրտն է:










