Ռուս ռեժիսորը համեմատել է Դի Կապրիոյի մասնակցությամբ «Փրկվածը» ֆիլմի կադրերը Տարկովսկու ֆիլմերի հետ (տեսանյութ)
Ռուս ռեժիսոր Միշա Պետրիկը համեմատել է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմի և Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի կադրերը։ Այդ մասին գրել է Ռուսաստանի մշակույթի նախարարությունը Twitter-ի իր էջում, փոխանցում է Газета-ն:
Հոլովակի նկարագրությունում ասվում է, որ ընդհանուր առմամբ, Տարկովսկու ֆիլմերի հետ համեմատվել է «Փրկվածը» ֆիլմից 17 տեսարան:
Ավելի վաղ The Guardian թերթը մեջբերել էր Ինյարիտուին, ով նշել էր իր սիրելի ֆիլմերը մարդու և բնության դիմակայության մասին: Այդ շարքում եղել են Վերներ Հերցոգի, ինչպես նաև Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ֆիլմերը:










