Հանգուցյալ ամուսնու հիշատակին նվիրված միջոցառմանը Սելին Դիոնը ներկայացել է «անկեղծ» հագուստով (լուսանկար)
Լաս Վեգասի Caeser's Palace ժամանցի կենտրոնում երգչուհի Սելին Դիոնը ելույթ է ունեցել հանգուցյալ ամուսնու՝ Ռենե Անջելիլի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են եղել նրա հարազատներն ու գործընկերները։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, չնայած հանդիպումը սգո բնույթ է կրել, Դիոնը բաց հագուստով է եղել։
«Ռենեն սիրում էր բոլորին։ Արդյոք հնարավո՞ր է ջերմ զգացողություններ ունենալ շրջապատում բոլորի նկատմամբ։ Ես այդպես չեմ կարծում։ Սակայն նա ինձ երբեք չի ասել, որ չի սիրում ինչ-որ մեկին»,-արարողությանն ասել է երգչուհին։
Անջելիլը մահացել էր 74 տարեկանում՝ կոկորդի քաղցկեղից։ Նրան հրաժեշտ էին տվել Մոնրեալի Սուրբ Աստվածամոր տաճարում։












