«100-ն անց» խորագրով ցուցահանդես` Երևան քաղաքի պատմության թանգարանում

18:27 • 04.02.16

Երևան քաղաքի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում կազմակերպված «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսին ներկայացվել է վավերագրող-լուսանկարիչ Իննա Մխիթարյանի լուսանկարչական հավաքածուն, որի  նյութերը՝ հնի ու նորի համադրությամբ, այս կամ այն կերպ արտացոլում են 20-րդ դարի հրեշավոր եղեռնագործության հետքը հայ ընտանիքների կենցաղավարությունում, մշակութային միջավայրում և այլուր:


Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:


 

«100-ն անց» խորագրով ցուցահանդես` Երևան քաղաքի պատմության թանգարանում