Հրապարակվել է «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox կինոստուդիան հրապարակել է «Սառցե դարաշրջան 5. Բախումն անխուսափելի է» մուլտֆիլմի նոր թրեյլերը, իսկ ֆիլմի պրեմիերան նախանշված է այս տարվա հուլիսի 30-ին:
Ինչպես գրում է Корреспондент-ը, անիմացիոն ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է վերահաս ջրհեղեցի մասին պատմությունը: Երկրին է մոտենում հսկա երկնքարը, որն էլ ստիպում է հերոսներին հեռանալ տներից:
Պատմությունը սկսվում է կաղինի հետևից Սքրեթի հերթական որսով, ինչի արդյունքում նա հայտնվում է բաց տիեզերքում և աղետի պատճառ դառնում: Նրա գործողությունների պատճառով Երկրին հսկայական երկնաքար է մոտենում՝ գլխավոր հերոսներին ստիպելով լքել իրենց տները:










