Էլթոն Ջոնն արգելել է Թրամփին օգտագործել իր երգերը

08:52 • 04.02.16

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն արգելել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփին օգտագործել իր երաժշտությունը քարոզարշավների ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Մասնավորապես՝ խոսքը 1972 թվականի Rocket Man հիթի մասին է:

 

Այդկերպ, նա միացել է երգիչ-երաժիշտներ Ադելին, R.E.M-ին և Նիլ Յանգին, ովքեր նույնպես իրենց բողոքն են հայտնել Թրամփի կողմից նախընտրական քարոզարշավների ժամանակ իրենց երաժշտությունն օգտագործելու դեմ:

 

 

Էլթոն Ջոնն արգելել է Թրամփին օգտագործել իր երգերը