Լարս ֆոն Թրիերի Antichrist ֆիլմն արգելվել է Ֆրանսիայում

12:17 • 04.02.16

Ֆրանսիայի դատարանն արգելել է մեր ժամանակների ամենասկանդալային կինոռեժիսորներից մեկի` Լարս ֆոն Թրիերի Antichrist ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է 2009թ.:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հակասական զգացողություններ առաջացնող տեսարաններով հարուստ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է չափից շատ սեքսուալ ու բռնությունների տեսարաններ պարունակելու համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի ցուցադրությունը հեռուստաալիքներով, կինոթատրոններում արգելելու վերաբերյալ համապատասխան դատական հայց էր ներկայացրել կաթոլիզմի ավանդական արժեքների պահպանության հարցերով զբաղվող Promouvoir կազմակերպությունը:


 

Լարս ֆոն Թրիերի Antichrist ֆիլմն արգելվել է Ֆրանսիայում