Led Zeppelin-ի անդամները հարցաքննվել են Stairway to Heaven երգի առնչությամբ (տեսանյութ)
Բրիտանական հանրահայտ Led Zeppelin ռոք խմբի անդամներ Ջիմի Փեյջը, Ռոբերտ Փլանթն ու Ջոն Փոլ Ջոնսը հարցաքննվել են իրենց գլխավոր հիթերից մեկի` խմբի «այցեքարտը» դարձած Stairway to Heaven երգի գրագողության գործի շրջանակում:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, երաժիշտները նախաքննության շրջանակում հունվար ամսին կանչվել են հարցաքննության Լոս Անջելեսի դատարան: Նշվում է, որ անվանի ռոքերները հերքել են գրագողության վերաբերյալ բոլոր մեղադրանքները:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան Spirit խումբը 2014թ. դատական հայց է ներկայացրել Led Zeppelin-ի և Warner Music ձայնագրման ստուդիայի դեմ` պնդելով, որ 1971թ. ներկայացված Sairway to Heaven երգը նման է իրենց` 1968թ. ձայնագրված Taurus երգին:










