Հռոմի պապն ավելի կարևոր գործեր ունի, քան ֆիլմում նկարահանվելը. Վատիկանի աղբյուր

11:34 • 04.02.16

Պոնտիֆիկոսի աշխատանքային օրն այնքան հագեցած է, որ այնտեղ դժվար թե տեղ գտնվի նման երկարատև պրոցեսի համար, ինչպիսին ֆիլմում նկարահանվելն է, РИА Новости-ին հայտնել է Վատիկանի աղբյուրը` այդպիսով հերքելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում՝ խաղալով իր իսկ դերը։
 

Այն մասին, որ Հռոմի պապը պատրաստվում է կատարել իր իսկ դերն իտալական կինոընկերություններից մեկի ֆիլմում, առաջին անգամ հայտնել է Variety ամսագիրը:

 

«Հռոմի պապն ունի ավելի կարևոր գործեր, քան ֆիլմում նկարահանվելը»,- նշել է Պապական խորհրդի ներկայացուցիչը։

 

Նա հիշեցրել է, որ Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար մոնսենյոր Լոմբարդին արդեն պաշտոնապես հերքել է այդ լուրը:

 

Վատիկանի ներկայացուցիչը հավելել է, որ կինոգործիչները հաճախ իրենց անպարկեշտ են պահում պոնտիֆիկոսի հանդեպ` ցանկալին իրողության տեղ դնելով, որպեսզի իրենց լրացուցիչ գովազդեն Ֆրանցիսկոսի հեղինակության միջոցով:

 

«Ունենալով հնարավորություն ստանալու վավերագրական կադրեր Վատիկանի արխիվից` ռեժիսորներն ամբողջ ընթացքում փորձում են ստանալ Հռոմի պապին որպես դերասան` կարծես չհասկանալով` որքան ծանրաբեռնված է պոնտիֆիկոսի աշխատանքային օրը»,-նշել է աղբյուրը:
 

Հռոմի պապն ավելի կարևոր գործեր ունի, քան ֆիլմում նկարահանվելը. Վատիկանի աղբյուր