Շուրջ 17.000.000 դոլար. Ռոդենի քանդակն աճուրդում վաճառվել է ռեկորդային բարձր գնով
Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունը լոնդոնյան Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է քանդակագործի աշխատանքների համար ռեկորդային գումարով։
«Իրիս` աստվածների դեսպանը» ավանումով մերկ արձանը, որը ժամանակին գտնվել է հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեի հավաքածուում, աճուրդում վաճառվել է 16.7 մլն դոլարով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի և սյուրռեալիզմի արվեստի գործերին նվիրված աճուրդի ամենաթանկ նմուշը, որը վաճառվել է 27.1 մլն դոլարով, եղել է Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող «Կնոջ գլուխը» կտավը, որում պատկերված է նկարչի մուսա Մարիա Թերեզիա Վալտերը:
Կլոդ Մոնեի կտավը վաճառվել է 16.7 մլն դոլարով:
Աճուրդից ստացված ընդհանուր գումարը կազմել է մոտ 135 մլն դոլար։










