Ջոնի Դեփը պատմել է` ինչպես է ժամանակին ծաղրել երիտասարդ Դի Կապրիոյին (լուսանկարներ)

15:42 • 05.02.16

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը Variety ամսագրի հետ զրույցում պատմել է իր ու Լեոնարդո դի Կապրիոյի փոխհարաբերությունների մասին` ներկայացնելով մի քանի ուշագրավ մանրամասն։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, «հոլիվուդյան ծովահենը» վերհիշել է, թե ինչպես էր ինքը ժամանակին ծաղրում երիտասարդ Դի Կապրիոյին:

 

«1993թ. մենք միասին նկարահանվում էինք ֆիլմում, որի ժամանակ ինձ մոտ ամեն ինչ այդքան էլ լավ չէր ստացվում: Իսկ Դի Կապրիոն շատ ջանասիրաբար էր աշխատում, միշտ պատրաստ էր գալիս նկարահանումներին, և ես նրան դրա համար ծաղրում էի»,- պատմել է Դեփը` հավելելով, որ շատ է հարգում իր գործընկերոջը:

 

Նա նաև վերհիշել է, որ այդ ժամանակ երիտասարդ Դի Կապրիոն անընդհատ խոսում էր տեսախաղերի մասին ու իր մորից թաքուն ծխում էր։

Ջոնի Դեփը պատմել է` ինչպես է ժամանակին ծաղրել երիտասարդ Դի Կապրիոյին (լուսանկարներ)