Մահացել է Earth, Wind & Fire խմբի հիմնադիրը

10:37 • 05.02.16

Լոս Անջելեսում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ամերիկյան Earth, Wind & Fire դիսկո-խմբի հիմնադիր Մորիս Ուայթը։ Այդ մասին հայտնել է նրա եղբայր Վերդայն Ուայթը, գրում է korrespondent.net-ը։

 

74-ամյա Մորիս Ուայթը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և արդեն վաղուց չէր մասնակցում խմբի համերգներին:

 

1969 թվականին ստեղծված խմբի հիթերից են Shining Star, September և Boogie Wonderland երգերը:

 

Ողջ աշխարհում վաճառվել է խմբի ալբոմների ավելի քան 90 միլիոն օրինակ:

 

Մահացել է Earth, Wind & Fire խմբի հիմնադիրը