Ալֆոնսո Կուարոնի որդին Զորոյի մասին նոր ֆիլմ կնկարահանի

16:14 • 05.02.16

Lantica Media և Sobini Films ամերիկյան անկախ ստուդիաները նոր ֆիլմ կնկարահանեն Զորոյի մասին, հաղորդում է lenta.ru-ն:

 

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր է նշանակվել Հոնաս Կուարոնը՝ ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի որդին։ Ֆիլմը ստացել է «Z» աշխատանքային անվանումը, ենթադրվում է, որ դրա նկարահանումները կսկսվեն 2016 թվականի ամռանը Դոմինիկյան Հանրապետությունում։

 

Ինչի մասին կլինի ֆիլմը՝ ստեղծողները դեռ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ գործողությունը կտեղափոխվի հետապոկալիպտիկ ապագա։

 

Զորոյի մասին ֆիլմեր էին մտադիր նկարահանել նաև 20th Century Fox և Sony ստուդիաները, բայց նրանց նախագծերի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

 

Ալֆոնսո Կուարոնի որդին Զորոյի մասին նոր ֆիլմ կնկարահանի