Մեծ Բրիտանիայում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան կկանգնեցվի

00:01 • 06.02.16

Ֆաշիստական դաժանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կբացվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի հարևանությամբ: Euromag-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

 

Վարչապետը ներկայացրել է նախագծի մանրամասները` հայտնելով, որ հուշարձանը կտեղակայվի «Վիկտորյա Թաուեր Գարդենս» այգում, որ ձգվում է Թեմզա գետի երկանքով` Վեստմինստերյան պալատի մոտակայքում:


Քեմերոնի խոսքով` հուշակոթողը կխորհրդանշի Բրիտանիայի համար Հոլոքոստի հիշատակի կարևորությունը:


Նշվում է, որ ապագա հուշարձանի դիզայնը կընտրվի միջազգային մրցույթին մասնակցող նախագծերից: Այն նախատեսում են կանգնեցնել 2017-ի ավարտին:

 

Մեծ Բրիտանիայում Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան կկանգնեցվի