Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները վախեցրել են լոնդոնցիներին (լուսանկարներ, տեսանյութ)
Ջեքի Չանի և Փիրս Բրոսնանի մասնակցությամբ «Արտասահմանցին» (The Foreigner) ֆիլմի նկարահանումների ժամանակ կազմակերպված պայթյունը վախեցրել է լոնդոնցիներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչները բողոքել են, որ նախապես զգուշացում չի եղել նկարահանումների մասին: Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը լոնդոնցիները նմանեցրել են 2005-ի հուլիսի 7-ի դեպքերին, երբ ահաբեկիչները մետրոյի 3 վագոն և ավտոբուս էին պայթեցրել:
Պայթյունը կազմակերպվել էր Լամբեթ կամրջի վրա, որը փակ է եղել անցորդների մուտքը կանխելու համար։














