ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին անվանել է 2015 թվականի լավագույն ռեժիսոր
ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին անվանել է 2015 թվականի լավագույն ռեժիսոր «Կենդանի մնացածը» ֆիլմի համար: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է, մեքսիկացի ռեժիսորը բարձրագույն մրցանակի է արժանացել երկրորդ անգամ անընդմեջ: Անցած տարի լավագույնն է ճանաչվել «Birdman» ֆիլմի վրա նրա աշխատանքը:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Կենդանի մնացածը» ֆիլմը հիմնված է Հյու Գլասի արկածների վրա, ում դերում հանդես է գալիս Լեոնարդո ԴիԿապրիոն: Այն «Օսկարի» հավակնորդներից մեկն է: Ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգերում:










